Խաչանովն ու Ռուբլյովն արցախահայերին օգնելու համար 100 հազ. դոլար են հավաքել
Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը Գլենդելում կայացած բարեգործական խաղում 100 հազար դոլար են հավաքել արցախահայության համար:
Հանդիպումն ավարտվել է Խաչանովի 6:3, 4:6, 10:8 հաշվով հաղթանակով:
«Հանգստյան օրերին նորից իմ մասնակցությամբ բարեգործական հանդիպում կայացավ՝ ի պաշտպանություն Հայաստանի եւ Արցախի ժողովրդի: Մեզ հաջողվեց հավաքել 100 հազ. դոլար գումար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել միջոցառմանը մասնակցած ամեն մարդու, մասնավորապես՝ իմ լավ ընկեր Անդրեյ Ռուբլյովին, ով անտարբեր չեղավ, կազմակերպիչ Էրիկ Իսրայելյանին եւ իմ հովանավորներ Wilson-ին եւ Nike-ին, որոնք 100 ռակետ ու համազգեստ են ուղարկել երեխաների համար: Սա Հայաստանին եւ Արցախին օգնելու իմ ճամփորդության սկիզբն է, բայց համոզված եմ, որ անգամ փոքր քայլերն ապագայում մեծ փոփոխությունների կհանգեցնեն»,- գրել է Խաչանովը:
Միջոցառումը կազմակերպել է Homenetmen Glendal Ararat թենիսի ակումբը: Թենիսիստներին երկրպագուները բուռն ծափահարություններով են դիմավորել, իսկ խաղացողները երեկոյի հյուրերին անմոռանալի պահեր են պարգեւել:
Աղբյուր՝ mediamax sport

