Դիմակավորված ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են Նարեկ Սամսոնյանի վրա

Դիմակավորված ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք գազանաբար հարձակվել են Antifake.am կայքի ղեկավար Նարեկ Սամսոնյանի վրա ու տարել: Այս մասին տեղեկանում ենք Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից:
Նշվում է, որ հայտնի չէ, թե ուր են նրան տարել:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ գրել է. «Քիչ առաջ շատ կոշտ ձևով ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին։ Այլ տեղեկություն այս պահին չունեմ: ԼՐԱՑՈւՄ (12:30). Դատելով տեսանյութից՝ ձերբակալությունն իրականացրել է Ոստիկանության Կենտրոնի բաժինը։ Հավանաբար այնտեղ են տարել։ »։