Հայ մտավորականության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանին հանձնեցին նամակ ՝ ուղղված գերիների խնդրի լուծմանը
Երեւանում այսօր ՝ նոյեմբերի 29-ին, մտավորականության ներկայացուցիչների երթ տեղի ունեցավ դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն: Երթի ավարտին նրանք նամակ հանձնեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանին ՝ գերիների ու անհայտ կորածների խնդրի լուծման վերաբերյալ, տեղեկացնում է New.am-ը:
Դերասան Հրանտ Թոխատյանը հույս հայտնեց, որ կընթերցվի նամակը և իրենք հույս ունեն, որ կստանան պատասխան:
«Պետք է շարունակել երթը մյուս դեսպանատները, ՄԻնսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատները՝ ԱՄՆ, Ֆրանսիա և կանցնենք այն միջազգային կազմակերպությունները, որոնք կոչված են զբաղվել այս հարցով, այդ թվում Անգլիայի և Չինաստանի դեսպանատները կայցելենք»,-ասաց Հրանտ Թոխատյանը՝ տեղեկացնելով, որ այսօրվա երթը այսքանով ավարտվեց երթը:
Հրանտ Թոխատյանը հայտնեց, որ իրենք խնդրել են, որ անհետ կորածների և գերիների նկարները չլինեն, որ չվնասեն գործընթացին:
«Ես խնդրոււմ եմ չքաղաքականցել այս ամենը, հարթակը բաց է, կարող են բարձրանալ բոլոր գործընկերները, բայց մեզանից յուրաքանչյուրը ունի իր մտածողությունը, բայց այսօր դա նշանակություն չունի: հիմարություն, թշնամություն կլինի, եթե մեկը փորձի այս ամենին տա քաղաքական կոնտեքստ,- ասաց նա:
Ռուբեն Մխիթարյանը ամփոփելով երթը ասաց, որ հետագա գործողությունների պլանը կտեղեկացնեն և առաջարկեց այսօրվա երթը ավարտել ծափերով, որպեսզի հասնի տղաներին, որտեղ էլ նրանք լինեն:
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն էլ հավելեց, որ եթե ինչ-որ մեկը ինֆորմացիա ունի ապա կա իրավաբանների խումբ, որը զբաղվում է գերիների և անհետ կորածների հարցում:
«Դա Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի իրավաբանական խումբ է, և նրանք կազմում եմ ցուցակներ: Եթե ունեք ինչ-որ ինֆորմացիա դիմեք իրենց»,- ասաց նա: