ԱՄՆ-ն չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել

Աղբյուր՝ 168.am

Կարևոր է հասկանալ՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չեն կարող և քաղաքականապես չեն ցանկանում Հայաստանին տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնք նախատեսված են ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ կետով. «ՌԵՆԴ»-ի վերլուծաբաններ

Օրեր առաջ ամերիկյան հեղինակավոր «RAND» կորպորացիան իր կայքում հրապարակել էր Ջո Հաբերմանի ու Փոլ Քորմերիի հեղինակած «ԱՄՆ-ն չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել» վերլուծությունը:

Վերլուծաբանների պնդմամբ՝ Միացյալ Նահանգները պետք է ավելի զգույշ ռազմավարություն վարի՝ թե՛ իր, թե՛ Հայաստանի շահերից ելնելով։ Այն պետք է Հայաստանին ապահովի իրեն պաշտպանելու միջոցներով՝ միաժամանակ հստակ ակնկալիքներ դնելով իր պարտավորությունների սահմանների վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարությունը արձագանքել է հրապարակմանը

Ի դեպ, ըստ «Ամերիկայի ձայնի» այսօր ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը «RAND»-ի հրապարակման մեջ տեղ գտած դրույթների մասին ռադիոկայանի հարցմանն ի պատասխան՝ ասել է.

Միացյալ Նահանգները աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շարունակական ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Այն ողջ տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության հիմնական սկզբունքն է, և հենց այդ նպատակով է, որ ընդլայնում ենք [մեր] ներգրավվածությունը Հայաստանի հետ լայն շրջանակով հարաբերություններում»: