Նավասարդ Հակոբյանը հաղթել է Նյու Յորքի Մետրոպոլիտան օպերայի Dominique Laffont մրցույթում

Օպերայի աշխարհում հայտնի այս մրցույթին ԱՄՆ-ի տարբեր շրջաններից ավելի քան հազար երգիչ է մասնակցել, Նավասարդ Հակոբյանը ընտրված հինգ հաղթողներից մեկն է: Սա Նավասարդ Հակոբյանի միակ հաղթնակը չէ: Նա աշխարհռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի 30-րդ «Օպերալիա» մրցույթի հաղթողներից է: Երիտասարդ բարիտոնն այժմ Հյուսթոն Գրանդ Օպերայի մենակատարներից է: Մրցույթից առաջ Նավասարդ Հակոբյանը Նյու Յորքում կարճատև հարզազրույց է տվել Ամերիկայի Ձայնին: «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին: