Սերժ Սարգսյանը հաղթեց 2016 ապրիլին ու դա ոչ մի ձև չներվեց. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Սերժ Սարգսյանը հաղթեց 2016 ապրիլին ու դա ոչ մի ձև չներվեց

Ապրիլյան պատերազմի հաղթանակը երբ փորձում էին նսեմացնել ու ներկայացնել,որպես պարտություն դեռ չկար աղետալի 2020թվականը:Շատերը իրենց «ճղում էին».թե բա 800 հեկտար,բահ ու քլունգ,բան…

Հետո եկավ չարաբաստիկ 2020-ը հետո սողացող պատերազմը ու պարտությունների շարանը,իրական պարտությունների ու էլ չէին լսվում 800 հեկտարի մասին հիմարագույն թեզերը,քննող հանձնաժողովի թեմաները և այլն:

Մենք այսօր էլ 2016 թվականին էլ ասում էինք ու միշտ կասենք ճիշտը,որ 2016թ Հայաստանի 3-րդ նախագահի գլխավորությամբ հայ ժողովուրդը կանգնեցրեց ագրեսիան և պահեց ազատ Արցախը,պահեց Հայաստանի սահմանները անառիկ և մեր պետության վարկանիշը:

Սա արդեն պատմություն է,որտեղ ոսկե տառերով է գրվելու հայոց բանակի և նրա գլխավոր գերագույն հրամանատարի`Սերժ Սարգսյանի մասին:»