Ընդամենը 8 տոկոս․ Փաշինյանի աջակիցների թիվը հարցումից հարցում կիսվում է

«Գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը»․ այս հարցն է տրվել ՀՀ քաղաքացիներին։
Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․
- Լիովին դրական – 8,0%
- Ավելի շուտ դրական – 17,1%
- Ավելի շուտ բացասական – 19,9%
- Ընդհանրապես բացասական – 47,1%
- Դժվարանում եմ պատասխանել – 7,9%
Նույն հարցին 2023թ․ մարտի պատասխանները հետևյալ կերպ են բաշխվել․
- Լիովին դրական – 16,2%
- Ավելի շուտ դրական – 24,5%
- Ավելի շուտ բացասական – 15,3%
- Ընդհանրապես բացասական – 31,3%
- Դժվարանում եմ պատասխանել – 12,7%
Նշենք, որ հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն՝ 1101 քաղաքացուց՝ մարտի 27-29-ը։