Մեզ հայտնի չէ, որ նրանք ծրագրում են խզել հարաբերությունները․ Օվերչուկը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Մոսկվան Հայաստանից պաշտոնական հայտարարություններ չի ստացել այն մասին, որ կցանկանար խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մեզ հայտնի չէ, որ նրանք ծրագրում են խզել հարաբերությունները, այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն եղել»,- ասել է Օվերչուկը Известия-ին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում և ակտիվորեն մասնակցում է Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին` մեծ առավելություններ ստանալով այդ անդամակցությունից: