Արմենը շատ ավելի ազատ մարդ է բանտում, քան շատ մարդիկ դրսում. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Ստացվեց էնպես, որ Աշոտյանը բոլորից շատ հալածվեց և ստացվեց էնպես, որ դեռ երեք ամիս մինիմում Արմենը էլի կմնա բանտարկված, ափսոս…

Բայց ինչպես նրա կալանավորման առաջին օրն եմ գրել, այսօր էլ կգրեմ՝ Արմենը շատ ավելի ազատ մարդ է բանտում, քան շատ մարդիկ դրսում, որոնք պաշտոններ են զբաղեցնում այսօր կամ վայելում են իրենց ազդեցության լծակները:

Ամեն բան հարաբերական է այս արևի տակ և իհարկե բումերանգի օրենքը դեռ որևէ մեկը չի չեղարկել:»