Նարեկ Մալյանը մեղավոր ճանաչվեց

Նարեկ Մալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը մնաց անփոփոխ։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշեց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքը կատարելու մեջ։

Դատավոր Սուսաննա Գզոգյանը նշանակեց լրացուցիչ դատալսումներ ապրիլի 12-ին, ժամը 12։20-ին։