«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթում ՀՀ–կներկայացնի հոբոյահար Հայկ Հեքեքյանը

Եզրափակիչ փուլ անցած 10 մասնակիցների ելույթներն ուղեկցվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik.
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթում ՀՀ–ն կներկայացնի հոբոյահար Հայկ Հեքեքյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթը տեղի կունենա Նորվեգիայում օգոստոսի 17-ին։
Նշվում է, որ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցութային համերգի եզրափակիչ փուլը։