Իրանը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ճշմարիտ խոստում» գործողությունն ավարտվել է

Իրանի հարվածն Իսրայելին
Իրանի զինված ուժերը պատրաստ են և անհրաժեշտության դեպքում կգործեն։
ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի – Sputnik. Իսրայելի նկատմամբ «Ճշմարիտ խոստում» գործողությունը կատարվել է, Իրանը չի նախատեսում շարունակել այն։ Տեղեկությունը հայտնել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին։
Ավելի վաղ Բաղերին հայտարարել էր, որ Իրանը հաջող գործողություն է իրականացրել Իսրայելի դեմ, հրթիռներն ու անօդաչուները կարողացել են հաղթահարել հրեական պետության հակահրթիռային պաշտպանության համակարգերը:
ՏԱՍՍ-ը փոխանցում է՝ նա նաև ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են և անհրաժեշտության դեպքում կգործեն։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ որսացել են թռչող իրանական շուրջ 300 արկերի 99 տոկոսը: Իսրայելում զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան: