Հայաստանն Իրանի համար շնչուղի է դեպի հյուսիսային երթուղիներ և Սև ծով. ԻԻՀ դեսպան
Հայաստանն Իրանի համար շնչուղի է դեպի հյուսիսային երթուղիներ և Սև ծով. ԻԻՀ դեսպան
Նրա խոսքով՝ Հայաստանի համար էլ Իրանը նույն կերպ ճանապարհ է դեպի Պարսից և Օմանի ծոցերի ավազանի երկրներին:
«Մոտ ժամանակներս մենք լավ պայմանավորվածություններ ձեռք կբերենք բեռնափոխադրումների վերաբերյալ, խոսքը տարանցման սակագների և ճանապարհային տուրքերի արժեքի նվազեցման մասին է»,- ասաց Մեհդի Սոբհանին։
Թեհրանը կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել և շարունակել երկխոսությունը խաղաղության օրակարգի շուրջ, պատերազմը երբեք չի նպաստել խնդիրների լուծմանը, ասել է Մեհդի Սոբհանին մամուլի ասուլիսի ժամանակ:
«Արևմտյան երկրների դիվանագիտական գերատեսչությունները սոցցանցերում տարածում են հակաիրանական հորինվածքներ՝ հայերենով և պարսկերենով՝ փորձելով մոլորության մեջ գցել տեղի բնակչությանը։ Ժամանակն է դադարեցնել այդ կեղծիքը և Հայաստանին չներքաշել աշխարհաքաղաքական հակամարտության մեջ»,- ասել Է դիվանագետը:
Հայաստանում օտարերկրյա որոշ դեսպանատներ փորձում են վարկաբեկել Իրանին՝ Իսրայելին ուղղված հաշվեհարդարի հարվածների ֆոնին, լրագրողներին ասել է ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
