Լրջորեն զբաղվում են էլեկտրոնիկայով և տիեզերքով. ի՞նչ են անում Երևանի ինժեներական քաղաքում

Քաղաքն արդեն գործում է. էլեկտրոնիկայի սկսնակ թիմերը (որոնք արագ շատանում են) այստեղ կարող են օգտվել ժամանակակից հաստոցներից։ Հիմա մասնաշենք են կառուցում գերհամակարգչի և տիեզերական սարքերի, անօդաչու մեքենաների և այլ լաբորատորիաների համար։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik, Արամ Գարեգինյան. Երևանում ինժեներական քաղաքը դեռ մինչև վերջ չի կառուցվել, բայց պատրաստի մասում արդեն տեղավորվել են ավելի քան 20 ընկերություններ։ Նոր հատվածում կտեղակայվի գերհամակարգիչը (որն արդեն բերել են Ֆրանսիայից), ինչպես նաև լաբորատորիաներ, որտեղ կուսումնասիրվեն արդյունաբերության համար հեռանկարային խնդիրները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ինժեներական քաղաքը կառավարող կազմակերպություն) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
«Եվ այսպես` առաջին հարթակը, որը մեզ մոտ արդեն գործում է, արդյունաբերականն է, այստեղ ժամանակակից հաստոցներ են տեղադրված։ Երկրորդը, որը հիմա կառուցվում է, հետազոտական է. այստեղ էլեկտրոնիկայի հեռանկարային խնդիրների լաբորատորիաներ կլինեն»,- նշեց Ենգիբարյանը։
Ամբողջական նյութը կարդացեք այստեղ: