Քաղաքական որևէ նկրտում չունենք. Ողջունում ենք Ձեզ. Աշոտ Մելքոնյանը՝ Բագրատ Սրբազանին

Թշնամին չի փոխվել, նույնն է, պարզապես վախ են ներշնչել ժողորդին, որ Թումանյանի կկվի նման պետք է անընդհատ մեր ձագերին զիջենք և վերջում պարփակվենք Երևանի շուրջ, մնանք Բաթումի պայմանագրի շրջանակում` Երևանից մինչև Սևան: Ալիևի հրահանգներով պե՞տք է մենք սահմանազատման հարց լուծենք։ Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, ԳԱԱ պատմության ինստիտուտում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը հայտարարեց ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: