Կոտայքի փոխմարզպետը առաջարկում է հանրահավաքին մասնակցածներին ազատել աշխատանքից․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը հաճախ է իր էջում հրապարակում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական կուսակցության փակ խմբում գրառումների սքրիններ։

Դրանցից մեկի համաձայն վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանգստացնում է խմբի անդամներին՝ կարևորելով, որ նրանց նյարդերը հանգիստ լինեն, իշխանությունն իր տեղում անում է իր գործառույթները։

Բաբայանը հրապարակել է  այս գրառման ներքո արված մի քանի մեկնաբանություններ։
Դրանցից մեկում Հայկանուշ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնում  Արայիկ Հարությունյանին, խոստովանում, որ անհանգստացած են, նկարներում մարդիկ շատ են երևում։

Panorama.am-ը պարզեց, որ Հայկանուշ Բեգլարյանը Ոսկեպար գյուղից է։ Նաև այս գյուղի բնակիչների տներն են հայտնվելու թշնամու թիրախում սահմանազատման հետևանքով։

Հայկանուշը սովորել է Ոսկեպարի դպրոցում։ Հիմա Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավարն է։ Աշխատավայրում նրան Հայկուշ են ասում։ Ֆեյսբուքի գլխավոր նկարը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ է։ Ինչպես երևում է, նա պարտաճանաչ կատարել  է Հարությունայնի հանձնարարականը, հրապարակել է Նիկոլ Փաշինյանի լուսանկարն ու  «ի պատասխան Բագրատի» նրան հռչակել ընտրված վարչապետ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ։