Ցավակցական ուղերձ․ Խաչիկ Ասրյան

RemasterDirector_1a5c03258

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ Խաչիկ Ասրյանն իր ՖԲ էջում գրում է
«ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ
Անձամբ իմ և «Հայոց Արծիվների» անունից՝ խորապես ցավակցում եմ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն Հոգևոր Առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Կառավարությանը, Իրանի ամբողջ ժողովրդին, այդ թվում՝ բոլոր զոհերի հարազատներին՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրա ուղեկիցների, այդ թվում՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի մահվան առթիվ։
Հայ ժողովուրդը միշտ բարեկամ Իրանի ժողովրդի կողքին է։
ԱՍՏՎԱԾ պահապան բոլորիս։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան»