Սա աննախադեպ հակաեկեղեցական քայլ էր․ Վահան Բաբայնա

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է

«Աշխարհում քրիստոնեությունը պետական կրոն առաջինը ընդունած երկրի հոգևոր առաջնորդին չթողնել մոտենա Սարդարապատի համալիր աննախադեպ հակաեկեղեցական քայլ էր:

Սա այն ջրբաժանն էր, որով իրոք եկեղեցին անջատվեց պետությունից:

Ամենայն Հայոց կաթողիկոսները տարբեր ժամանակներում տարբեր զրկանքներ և հալածանքներ են տեսել, իհարկե սա էլ կհաղթահարվի, սակայն այս խառնակ ժամանակներում այս տհաճ միջադեպը ի ցույց է դնում մեր ներքին կյանքի լրջագույն խնդիրները:

Ընդանրապես հիմա պարզ է դառնում, որ եկեղեցին առանց իր հավատավորների մեծ բանակի դառնում է պատմական հոգևոր կառույց և գնալով կորցնում իր ներազդեցությունը և պետության և քաղաքական, հասարակական կյանքի վրա:

Ոնց՞եք պատկերացնում ի՞նչ կլիներ եթե Իրանի հոգևոր առաջնորդին թույլ չտաին իր երկրում որևէ հուշահամալիր մտնել կամ համայն ռուսիո պատրիարքին կամ նույնիսկ վրաց պատրիարքին, դե Հռոմի Պապի մասին էլ չասեմ:

Ստացվում է,որ մեզ մոտ լավ էլ կարող են դա անել, իսկ մարդիկ էլ մի երկու դժգոհություն կգրեն համացանցում և վաղը առավոտյան արդեն մոռացած կլինեն այս ամենի մասին, քանի որ խնդիրը շատ ավելի խորն է նստած, քան մենք բոլորս պատկերացնում ենք:»