Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանըցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովիմահվան կապակցությամբ:

Հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացահայազգի մեծանուն գիտնական, բևեռախույզ, ՍուրբՄեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, ՌԴ պետդումայիպատգամավոր Արթուր Չիլինգարովի մահվանմասին:

Արթուր Չիլինգարովին ճանաչողները առաջինհերթին նրան բնորոշում են որպես խիզախ, կամայինու նպատակասլաց մարդու, անվանի գիտնականի, որն անգնահատելի ներդրում է ունեցել ինչպեսխորհրդային, այնպես էլ ժամանակակիցռուսաստանյան գիտական մտքի զարգացմանգործում:

Նշանակալի է նրա ավանդը նաև երկուժողովուրդների բազմադարյա բարեկամության վրահիմնված հայ-ռուսական ռազմավարականդաշնակցային հարաբերությունների հետևողականամրապնդման գործում:

Կորստի այս ծանր պահին խորին ցավակցությունև զորակցություն եմ հայտնում Արթուր Չիլինգարովիընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին:

Անվանի գիտնականի և աշխատասեր, իմաստունմարդու հիշատակը մշտապես վառ կմնասերունդների հիշողության մեջ»։