Բնության համաշխարհային հիմնադրամի ՀՀ մասնաճյուղի կողմից ՇՄՆ էկոպարեկային ծառայությանը նվիրաբերվեց 3 ամենագնաց մեքենա
Հունիսի 11-ին, Լոռվա Դսեղ գյուղում տեղի ունեցավ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF Հայաստան) ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը 3 ամենագնաց մեքենա նվիրաբերելու հանդիսությունը։
Մեքենաները համալրված էին անտառային հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման համար անհրաժեշտ հրշեջ տեխնիկայով։ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակներում տրված ԱՅՍ նվիրատվությունը, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության կյանքում, 1-ին տեխնիկական աջակցության դեպքն էր։ Ներկաներին իր ողջյունի խոսքով դիմավորեց, WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, ով կարևորեց համապատասխան տեխնիկայի դերը, բնական աղետների և հրդեհներին դեմ պայքարում։
WWF Հայաստանի և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության միջև տեղի ունեցավ փոխըմբռնման հուշագրի կնքման արարողուփյեւն, այնուհետև ներկաները ծանոթացան 3 ամենագնացների հնարավորություններին։ Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին ՀՀ ՇՄՆ նախարար պրն. Հակոբ Սիմիդյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, ծառայության պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը, Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին։
