Ռեֆորմիստների կուսակցության հայտարարությունը

Ռեֆորմիստների կուսակցության հայտարարությունը
Սույն թվականի հունիսի 12-ին Երևանում ԱԺ շենքի առջև օրվա իշխանությունը բիրտ ուժ կիրառեց Բաղրամյան պողոտայում գտնվող խաղաղ ցուցարարների դեմ, ինչի արդյունքում բազմաթիվ խաղաղ ցուցարարներ ստացան վնասվածքներ:
Ռեֆորմիստների կուսակցությունը դատապարտում է խաղաղ ցուցարարների հանդեպ նման կոշտ վերաբերմունքը և հայտնում իր խիստ մտահոգությունը:
Ակնկալում ենք նաև միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականները կատարվածի վերաբերյալ:
Նման մեթոդներով Հայաստանը գլորվում է դեպի ավտորիտար և ոչ ժողովրդավար երկրների ցուցակ:Միաժամանակ խիստ դատապարտելի էր նույն օրը ԱԺ-ի դահլիճում տեղի ունեցած վերաբերմունքը ընդդիմության պատգամավորների հանդեպ:
Այս վտանգավոր լարումը թուլացնելու միակ ելքը գտնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններն են և նոր քաղաքական պատկերի ձևավորումը Ազգային Ժողովում:
ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈւՆ