Դատական դեպարտամենտը հույս է հայտնում, որ գործադուլ անողները ավելի բարձր վարձատրվող աշխատանք կգտնեն

Վարչական դատարանի աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլը կապված է աշխատավարձերի բարձրացման պահանջի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ դատական դեպարտամենտը:

Հայտարարության մեջ նշվում է.

«Դատական իշխանությունը, դեռևս 2023 թվականից, տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է այս ցավոտ խնդիրը։

Դատական դեպարտամենտը և Դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր գործողությունները կատարել են, և հարցը գտնվում է պետական պատշաճ մարմինների ուշադրության կենտրոնում։

Հուսով ենք՝ դատական ծառայողները բարձր պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը` կարևորելով արդարադատության շահը, իսկ անձնական հանգամանքներով պայմանավորված անհնարինության դեպքում՝ իրենց ծառայությունը կիրականացնեն ավելի բարձր վարձատրվող ոլորտներում, մինչև աշխատավարձերի խնդրի համակարգային լուծումը»: