ԱԳՆ-ն՝ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակն արձագանքել է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները կհանդիպման մասին տարածվող տեղեկատվությանը։ Նա մասնավորապես գրել է.
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների.
Հարց. Տեղեկատվություն է տարածվում, թե հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում: Կարո՞ղ եք հաստատել:
Պատասխան. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի»:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 2-ին՝ սահմանին։