«Օվերլորդ» հայտնի գործողությունից անցել է 80 տարի, այն եղել է Հիտլերի դեմ երկրորդ ճակատի բացում. Վահան Բաբայան
Ռեֆորմիստնեի կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.
«Օվերլորդ» հայտնի գործողությունից անցել է 80 տարի և այն, ինչպես գիտեք, եղել է որպես Հիտլերի դեմ երկրորդ ճակատի բացում:
Այդ գործողության շնորհիվ ԽՍՀՄ դաշնակիցները արագացրեցին Հիտլերի կապիտուլյացիան և կարելի է վստահ ասել, որ մոտեցրեցին երկրորդ աշխարհամարտի ավարտը:
Օրերս, երբ արևմտյան երկրները` ԽՍՀՄ նախկին դաշնակիցները, նշել են այդ օպերացիայի 80 ամյակը, փաստորեն չեն էլ հրավիրել Ռուսաստանին: Նորմանդիայում երկրորդ ճակատ բացելը իհարկե լավ բան է եղել, բայց ուրանալ կարմիր բանակի դերը նացիզմի դեմ պատերազնում դա իրոք պատմության ուրացում է: Կգա ժամանակ, եթե իհարկե արդեն չի եկել, որ արևմուտքում պատմության գրքերում կգրեն, որ իրենք միայնակ են հաղթել Հիտլերին, միայնակ են ազատագրել Եվրոպան ֆաշիստներից:
Այս դեպքը պատմության վերախմբագրման դասական օրինակ կարելի է համարել:
