40.000 բնակչություն ունեցող Չարենցավանից հանել են անձնագրային բաժինը

Շուրջ 40.000 բնակչություն ունեցող Չարենցավանը չի ունենալու անձնագրային բաժին։ Այդպիսի որոշում է կայացրել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ինչի դեմ բողոքելով չարենցավացիներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ։

«Մեզ այստեղ է բերել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հրամանը, որով անձնագրային բաժինները օպտիմալացվել է եւ Չարենցավանի անձնագրային բաժինը տեղափոխվել է Հրազդան»։ Կառավարության շենքի մոտ հայտարարել է ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչը՝ նշելով, որ նախարարի այդ հրամանն առաջացրել է Չարենցավանի 40 հազար բնակչի զայրույթը։

«ՀՀ կառավարություն ենք բերել չարենցավանցիների մոտ 8000-ից ավելի ստորագրություն, որպեսզի վարչապետը հարցին լուծում տա։ Մեր պահանջն է, որ մեր անձնագրային բաժինը Հրազդանից հետ բերեն Չանեցավան», — հայտարարեց ակցիայի մասնակիցը։