Աշխարհում ավելի քան 1000 չվերթ է չեղարկվել այսօր գլոբալ տեխնիկական խափանման պատճառով

Լայնածավալ տեխնոլոգիական խափանումից հետո ամբողջ աշխարհում չեղարկվել է 1078 չվերթ, հայտնում է BBC-ն։ Ակնկալվում է, որ թիվը դեռ կաճի։
Սա կարող է դառնալ ամենածանրաբեռնված օրը Մեծ Բրիտանիայի օդանավակայաններից մեկնող թռիչքների համար այս տարի: Ընդհանուր առմամբ, երկրում նախատեսված է ավելի քան 3,2 հազար չվերթ։ Սա 2019 թվականի հոկտեմբերից ի վեր ամենօրյա մեկնումների ամենաբարձր թիվն է։