Ադրբեջանում սելավների հետևանքով կամուրջ է փլուզվել. 6 գյուղերի հետ կապն ընդհատվել է

Ադրբեջանում  փլուզվել է Ալիկչայ գետի վրայով անցնող կամուրջը։

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, կամուրջի փլուզման հետևանքով ամբողջությամբ ընդհատվել է կապը շրջկենտրոնի և Խինալըգ, Բոստանքեշ, Հապուտ, Չեք, Էլիկ, Գելեյ-Խուդաթ գյուղերի միջև։

Կամուրջը փլուզվել է հորդառատ անձրևների արդյունքում առաջացած սելավների հետևանքով։

Աղբյուր` Փաստինֆո