Փրկե՛լ, պաշտպանե՛լ, զարգացնե՛լ Հայաստան-Ռուսաստան ՌազմաՔաղաքական Դաշինքն ու Հայ-Ռուսական Եղբայրությունը և այն միշտ պահպանել աչքի լույսի պես․ Խաչիկ Ասրյան

_empty

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ Խաչիկ Ասրյանն իր ՖԲ էջում գրում է․

«Փրկե՛լ, պաշտպանե՛լ, զարգացնե՛լ Հայաստան-Ռուսաստան ՌազմաՔաղաքական Դաշինքն ու Հայ-Ռուսական Եղբայրությունը և այն միշտ պահպանել աչքի լույսի պես։

Իմ գիտակցական կյանքից ի վեր՝ 1988 թվականից սկսած,  ես այն հաստատ համոզմանն եմ, որ Հայաստանի ՌազմաՔաղաքական իսկական դաշնակիցը Ռուսաստանն է, և, շուրջ 35 տարի, գրեթե ամենօրյա ռեժիմով, ես ներդրում եմ ունեցել և ունեմ Հայ-Ռուսական հարաբերություններն անընդհատ ամրապնդելու և զարգացնելու գործում։

https://www.facebook.com/asryankhachik1970/posts/pfbid02p1Q1KSPgHW1szrfiPUA6TCsVxGRvcRX2qZgWwC4wQNzVhDYQX14Kscua5u2EwY7cl

Անկախ նրանից, որ վերջին վեց տարիների ընթացքում Հայաստան-Ռուսաստան ՌազմաՔաղաքական դաշնակցության և Հայ-Ռուսական Եղբայրության մակարդակն իջեցվել է պատմական զրոյի (բացառապես Հայաստան-Ռուսաստան ՌազմաՔաղաքական Դաշինքը ոչնչացնող Հայաստանի գործող իշխանության պատճառով), միևնույն է, Հայաստան-Ռուսաստան ՌազմաՔաղաքական Դաշինքն ու Հայ-Ռուսական Եղբայրությունը, ազնիվ, հավատարիմ, համարձակ, չկոռումպացված, չնահանջող թիմով, վայրկյան առաջ պետք է փրկել, պաշտպանել, զարգացնել և այն միշտ պահպանել աչքի լույսի պես։

Ի դեպ, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը ԱՊՀ պետությունների մեջ միակն էր, որը 2022 թվականի փետրվարի 24-ին պաշտոնապես դիմել էր Ռուսաստանի Դաշնության Նախագահին՝ 44-օրյա պատերազմին ուղղակի մասնակցած «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական քաջերի ջոկատով մեկնել Դոնբաս և ՌԴ ՊՆ զինվորականների հետ միասին մասնակցել Ադրբեջանի շահերը մշտապես պաշտպանող, 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանին ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերած Ուկրաինայի իշխանությունների դեմ իրականացվող ռազմական գործողություններին։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,

«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,

Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,

Գնդապետ Խաչիկ Ասրյան»