Ակնհայտ է, որ Զանգեզուրի միջանցքի գլխավոր շահառուները Թուրքիան, Ադրբեջանն ու Հավաքական Արեւմուտքն են․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր ՖԲ էջում գրում է․
«Տարանցիկ ճանապարհների խնդրի թողնելը հետոյին ձեռնտու է Հայաստանին, ՌԴ-ին եւ Իրանին։
Ակնհայտ է, որ Զանգեզուրի միջանցքի գլխավոր շահառուները Թուրքիան, Ադրբեջանն ու Հավաքական Արեւմուտքն են։
Ինչու՞։
Որպեսզի իրագործեն Արեւելք -Արեւմուտք «միջին միջանցք» ծրագիրը ՝կապելով Կենտրոնական Ասիայի երկրները Ադրբեջանով ու Հայաստանով Թուրքիայի,իսկ այնուհետեւ Արեւմուտքի հետ։
Եվ այդ ամենն իրականացնեն՝ շրջանցելով ՌԴ-ն, Չինաստանն ու Իրանը։
Այս ծրագրի մասին հստակ ասել է ԱՄՆ -ն Ռոբերտ Օ՚Բրայենի շուրթերով։
Հետեւաբար ,Ադրբեջանն ու Հայաստանը կապող տարանցիկ ճանապարհների բացման սառեցումը ձեռնտու է Իրանին,ՌԴ-ին ու Հայաստանին,իսկ ձեռնտու չէ Թուրքիային եւ Արեւմուտքին։
Հարավային Կովկասի համար պայքարը կթեժանա աշնանը,սկզբում Վրաստանում ,իսկ այնուհետեւ Հայաստանում։
Հայաստանի տնտեսական եւ անվտանգային շահը պահանջում է դաշինքի խորացումը Մոսկվայի եւ ստրատեգիական կապերի զարգացումը Մոսկվա-Թեհրան-Պեկին գծի հետ։»