Փաշինյանը հիմա էլ TOUR DE SEVAN հեծանվաարշավ է կազմակերպել՝ բյուջեի հաշվին

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել  գրասենյակային գույք, համակարգչային տեխնիկա, էլեկտրոնային սարքեր և սարքավորումներ, ինչպես նաև միջոցառումների հետ կապված ծառայություններ՝ «TOUR DE SEVAN 2024» Սևանի շուրջ հեծանվարշավի կազմակերպման նպատակով:

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին դրամաշնորհի ձևով կտրամադրվի 3 մլն 160 հազար դրամ։ 

Որոշումը ընդունվեց կռավարության՝ օգոստոսի 15-ի նիստում։ 

TOUR DE SEVAN 2024․ Սևանի շուրջ հեծանվարշավի կազմակերպման նպատակով անհրաժեշտ ծառայությունների ձեռքբերման համար գնման ձև է ընտրվել հրատապության հիմքով մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը, քանի որ գնման որևէ մրցակցային ձևի կիրառումը ժամկետի առումով հնարավոր չէ:

Նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեծանվավազքի վարչապետի գավաթում տեղի են ունեցել փոփոխություններ և այսուհետ դրան մասնակցելու են միայն աշակերտները, բնակչության մասնակցությունը զանգվածային մարզական միջոցառումներին խթանելու, բնակչության շրջանում ֆիզիկական ակտիվության, առողջ ապրելակերպի արմատավորման նպատակով կազմակերպվում է նաև «TOUR DE SEVAN 2024» Սևանի շուրջ հեծանվարշավը: