Ձու, կարտոֆիլ, լոլիկներ՝ Բելառուսի դեսպանատան շենքի մոտ․ քաղաքացիները վրդովված են Լուկաշենկոյի հայտարարություններից

ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է իրականացվել՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների առնչությամբ։

Հիշեցնենք, որ երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Россия» հեռուսատաալիքին տված հարցազրույցում, հեթական անգամ կոշտ քննադատելով Հայաստանի իշխանություններին, հայտարարել է՝ «ո՞ւմ են պետք հայերը՝ մեզնից բացի»:

Այս հայտարարությունը վրդովմունք է առաջացրել։ Այսօր «Հանուն Հանրապետության» կուսակցության մի խումբ անդամներ ու համակիրներ ակցիա են իրականացրել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան առջև՝ շենքի պատերին ձու, կարտոֆիլ, լոլիկ նետել։ Դեսպանատան առջև հավաքվածները Հայաստանի իշխանություններից պահանջում են խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ: