«Մենք կողմ ենք ընդհանուր միությանը ՝ ինքնիշխանության բոլոր հատկանիշների պահպանմամբ». «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» նախաձեռնություն

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը եւ Ղրիմի աշխարազորայինների միության ղեկավար Արմեն Մարտոյանն այսօր «Ազդակ» մամուլի ակումբում լրագրողներին ներկայացրեցին, թե ինչ է իրենից ներկայացնում «Ուժեղ Հայաստան` Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնությունը, որը վերոնշյալ կուսակցությունների ղեկավարները հիմնադրել են «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ Վահրամ Մկրտչյանի եւ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահ Գայ Պետրոսյանի հետ միասին: Այդ մասին գրում է իր կայքում «Իրավունք» թերթը:

Ինչպես նշեցին բանախոսները, այս նախաձեռնությունն, ըստ ամենայնի, վերաճելու է հանրային շարժման եւ հանդես է գալու որպես ինքնուրույն ուժ: Կուսակցության ղեկավարների գնահատմամբ` Հայոց պետականության եւ հայ ժողովրդի պատմության արդի ծայրահեղ վտանգավոր փուլում հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգ գոյությունը, ապագան եւ բարգավաճումը մեր դարավոր բարեկամ եւ դաշնակից Ռուսաստանի հետ նոր քաղաքական միության ստեղծման, Ռուսաստանի հետ հզոր Հայաստանի կառուցման մեջ են տեսնում, ինչը հնարավոր է միայն այն պայմաններում, եթե Հայաստանը մտնի Ռուսաստանի  եւ Բելառուսի հետ Միութենական պետության մեջ։ Հենց այս տեսլականի իրականացմանն է միտված «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնության հիմնումը:

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.