Բա ինչո՞ւ չեք ասում ում շնորհիվ է մեր շախմատը հասել էս բարձրագույն մակարդակի. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ…
Բա ինչ՞ու չեք ասում ում շնորհիվ է մեր շախմատը հասել էս բարձրագույն մակարդակի, բա ինչու՞ չեք ասում ու շնորհակալություն հայտնում Սերժ Սարգսյանից,որ տարիներ շարունակ Հայաստանի պատիվը բարձրացրեց հենց շախմատային գերտերություն դարձնելով Հայաստանը:
Դե բա իհարկե մոռանալ ու ուրանալը շատ հեշտ է, շնորհակալ և երախտապարտ լինելն է դժվար մեր երկրում:
Շնորհակալ ենք, պարոն Նախագահ:»