Նեթանյահուն հերքել է Լիբանանի հետ մոտալուտ զինադադարի մասին լուրը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Լիբանանի հետ մոտալուտ զինադադարի մասին լուրերը կեղծ են, ինչպես նաև հերքել է Լիբանանի տարածքին իսրայելական հարվածները թուլացնելու մասին տեղեկությունները: Այս մասին գրում է Times of Israel-ը:

Այսօր իսրայելական լրատվամիջոցները գրել էին, որ Նեթանյահուն Իսրայելի բանակին կարգադրել է թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները, և որ այդ որոշումը պայմանավորված է միջազգային հանրության՝ Իսրայելի և Լիբանանի միջև 21 օրով հրադադար հաստատելու առաջարկով:

«Սա ամերիկա-ֆրանսիական առաջարկ է, որին վարչապետն անգամ չի արձագանքել»,- ասվում է Նեթանյահուի գրասենյակի հաղորդագրությունում։