Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ «Հայաստանում կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում» ծրագրի «Կենսաբազմազանություն և պահպանվող տարածքներ» բաղադրիչի մեկնարկային հանդիպումը:

Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ «Հայաստանում կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում» ծրագրի «Կենսաբազմազանություն և պահպանվող տարածքներ» բաղադրիչի մեկնարկային հանդիպումը:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ՇՄՆ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը, Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, ՀՀ ՇՄՆ մասնագիտական ստորաբաժանումների և ենթակա կառույցների ղեկավարներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, ներկայացուցիչներ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից և նախագծի թիրախային համայնքների համայնաքապետարաններից, ինչպես նաև Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) տնօրեն Լևոն Աղասյանը, ծրագրի «Կենսաբազմազանություն և պահպանվող տարածքներ» բաղադրիչի թիմի ղեկավար Կարեն Մանվելյանը,  նախագծի գլխավոր տեխնիկական խորհրդատու Գևին Բելը, ներկայացուցիչներ միջազգային և հասարակական գործընկեր կազմակերպություններից։

Ծրագրի մեկնարկային հանդիպմանը ելույթով հանդես եկան ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ պրն. Արամ Մեյմարյանը, Հայաստանում KfW-ի ներկայացուցիչ տկն․ Զառա Չատինյանը, WWF Հայաստանի տնօրեն պրն․ Լևոն Աղասյանը, նախագծի գլխավոր տեխնիկական խորհրդատու պրն․ Գևին Բելը և նախագծի թիմի ղեկավար պրն․ Կարեն Մանվելյանը, ինչպես նաև ESHS միջազգային փորձագետ պրն․ Էդդի Սմիթը։

Նախագծի թիմը ներկայացրեց ակնկալվող արդյունքները և նախատեսված միջոցառումները ուղղված հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության բարձրացմանը, նոր պահպանվող տարածքների ստեղծմանը, կենսաբազմազանության ինտեգրված մոնիթորինգի համակարգի ներդրմանը, Կարմիր գրքի վերանայմանը, պահպանվող տարածքների սեփական եկամուտի գեներացման կարողությունների հզորացմանը, ինչպես նաև ընտրված պահպանվող տարածքներին կից համայնքներում տեղական զարգացման միջոցառումների աջակցմանը։

«Հայաստանում կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում» ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից` KfW բանկի միջոցով: