Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն առաջնահերթություն է․ Վրաստանի վարչապետ

Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը   «Վրացական երազանք» կուսակցության կարևորագույն առաջնահերթություններն են»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեն հայտարարությունն արել է «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի շնորհանդեսի ժամանակ. Վրաստանի իշխող կուսակցության նախընտրական շտաբը նա է ղեկավարում։

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում անցկացվելու են հոկտեմբերի 26-ին։