«Տեսնես, երբ եմ կարողանալու այս ցավը հաղթահարել». Տաթևիկ Ադումյան
Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն ինստագրամի սթորի բաժնում գրել է. «Երբ կյանքը ամենասիրելի մարդուն դարձնում է կյանքի ծանր դաս: Տեսնես, երբ եմ կարողանալու այս ցավը հաղթահարել»:
Վերջին շրջանում համացանցում դերասանուհու ամուսնալուծության մասին լուրեր են տարածվել: Ամեն ինչ սկսվեց նրա եղբոր հարսանիքից, երբ Տաթևիկ Ադումյանն իր ինստագրամյան էջում կիսվել էր եղբոր հարսանեկան արարողության կադրերով, որտեղ հարսը ծաղկեփունջը նետելու փոխարեն այն փոխանցել էր իրեն:
Տաթևիկն անակնկալից հուզվել էր, որից հետո հանդիսավարը նշել է. «Որ ասում էի հաջորդը քո համար ենք հավաքվելու ու քեֆ անենք, չէիր հավատում: Տարոսը քեզ լինի»: