Զաղվեք ձեր հոգևոր գործերով, դուք ո՞ւր քաղաքականությունը ո՞ւր․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է․

«Քաղաքացի Աջապահյանը «Հրապարակ» օրաթերթին տված իր հարցազրույցում ասել է «Հայաստանում քաղաքական կուսակցություներ չկան՝ դա մասսայական ինքնախաբեություն է։ Ոչ մի քաղաքական կուսակցություն, որպես այդպիսին, գոյություն չունի, կան անձերի պաշտամունքների ակումբներ»:

Միանգամից ասեմ քաղաքացի Աջապահյանին, որ նա իր տված հարցազրույցում խեղաթյուրում է իրականությունը և, մեղմ ասած, ճիշտ չի խոսում,Հայաստանում քաղաքական կուսակցություններ կան, որից մեկի ղեկավարը ես եմ, և մեր կուսակցությունը անձի պաշտամունքի ակումբ չէ: Անկախ նրանից դուք ընտրում եք, թե չեք ընտրում այս կամ այն կուսակցությանը, դա չի նշանակում,որ Հայաստանում քաղաքական կուսակցություններ չկան:

Երկրորդը կրկին հիշեցնում եմ զբաղվեք ձեր հոգևոր գործերով, դուք ո՞ւր քաղաքականությունը ո՞ւր, ինչու՞ եք պղտորում քաղաքական դաշտը ձեր թույլ և անտեղյակ վերլուծություններով:

Իսկ ինքմախաբեություն այո կա, դա այն է, որ մինչև վերջին ժամանակները մենք մտածում էինք,որ քաղաքացի Աջապահյանը հոգևորական է:»