Վրաստանում այսօր երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանի հյուսիս-արևելքում այսօր երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին, ըստ newsgeorgia-ի, հայտնում է երկրի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թբիլիսիից մոտ 60 կմ հեռավորության վրա գտնվող Տիանեթի շրջանային կենտրոնի մոտ գտնվող լեռներում։
Առաջին երկրաշարժը՝ 3,9 մագնիտուդով, տեղի է ունեցել տեղի ժամանակով 04:53-ին։ Երկրորդի ուժգնությունը կազմել է 3,8 մագնիտուդ։ Դա տեղի է ունեցել ժամը 09:03-ին։
Երկրաշարժերի օջախները գտնվել են համապատասխանաբար 26 և 15 կմ խորությունների վրա։ Ցնցումները մայրաքաղաք Թբիլիսիում չեն զգացվել։ Առայժմ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
