Պուտինը Պետդումա է ներկայացրել Ռուսաստան-Հյուսիսային Կորեա գործընկերության պայմանագրի վավերացման նախագիծը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսային Կորեայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման նախագիծը։ Փաստաթուղթը հասանելի է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում։
Վավերացնել Ռուսաստանի Դաշնության և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը ստորագրվել է Փհենյանում 2024 թվականի հունիսի 19-ին»,- ասվում է դաշնային օրենքի նախագծում։
