Բեռլինում բացվել է Եվրոպայի ամենաբարձր ճոճանակը
Այս ամառ Եվրոպայի ամենաբարձր ճոճանակը հայտնվել է Բեռլինի Ալեքսանդրպլացում, հայտնում է գերմանական Bild պարբերականը։ Դրանք կախված են Park Inn հյուրանոցի տանիքում 120 մետր բարձրության վրա։
Այնտեղից կարելի է տեսնել հրապարակը, հեռուստաաշտարակը, Սուրբ Մարիամ եկեղեցին և մայրաքաղաքի ամբողջ կենտրոնը։
Մեկ անձի համար այցելությունն արժե 24,9 եվրո:
