Լրացուցիչ 25 մլն դրամ՝ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գործուղումներին. Գործուղումների համար տրված 51 մլն դրամն արդեն սպառված է
Կառավարության այսօրվա նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 25 մլն դրամ հատկացնել ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությանը՝ աշխատակիցների գործողումների նպատակով:
Որոշման հիմնավորման համաձայն՝ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, զբաղվում է նաև ՀՀ նախագահի և վարչապետի, երբեմն նաև փոխվարչապետի օտարերկյա պետություններ այցերի կազմակերպմամբ։
Վերոնշյալ պաշտոնյաների օտարերկրյա այցելությունների աճով պայմանավորված՝ աճել է նաև Պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների գործուղումների քանակը, որի հետևանքով 2024 թ. ՀՀ պետական բյուջեով գործուղումների գծով նախատաեսված գումարները չեն բավականացրել:
Նշվում է նաև, որ 2024թ. բյուջեով ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությանը «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով նախատեսված 51 մլն դրամն ամբողջությամբ սպառվել է և հետագա անխափան աշխատանքային գործունեությունն ապահովելու նպատակով խիստ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից Պետական արարողակարգի ծառայությանը լրացուցիչ միջոցներ հատկացնել:
