Հնդկաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի և Ֆրանսիայի ղեկավարները չեն մասնակցի Ադրբեջանում անցկացվելիք COP29-ին
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, հնարավոր է, բաց թողնի հաջորդ ամիս Ադրբեջանում անցկացվելիք Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովը (COP29)՝ ժամանակացույցին առնչվող խնդիրների պատճառով, գրում է The Hindustan Times-ը։
Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այն առաջնորդների թվում են, որոնք, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն COP29-ը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես չի հաստատել իր մասնակցությունը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ նախագահը ևս չի մասնակցի Համաժողովին։
