Ուկրաինան չի վախենում Թրամփի հաղթանակից. Զելենսկու գրասենյակի ղեկավար

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Ուկրաինան չի վախենում ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակից, և Կիևը ստացել է երկու թեկնածուի աջակցության երաշխիքները։

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը մեզ համար մեծ նշանակություն ունի, ԱՄՆ-ը մեր հիմնական դաշնակիցն է։  Զելենսկին վերջերս հանդիպեց ԱՄՆ-ի առաջնորդների հետ։ Հարիսի ու Բայդենի հետ զրույցը շատ ջերմ էր։ Թրամփի հետ զրույցը ևս շատ լավ անցավ։

Մենք ԱՄՆ-ից վերադարձանք վստահությամբ, որ երկու թեկնածուներից ոչ մեկը չի ցանկանում թույլ տալ Պուտինին հաղթել այս պատերազմում և  ռազմական աջակցությունը կշարունակվի»,- ասել է Երմակը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։

Երմակը նշել է, որ Թրամփը «խոսում է արդար աշխարհի անհրաժեշտության մասին» և կարծիք է հայտնել, որ «ոչ մի ամերիկացի առաջնորդ մտադիր չէ նպաստել հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակին»։