Շվեյցարիայում Ուկրաինայի հարցերով տիկնիկային համաժողով է տեղի ունեցել, որն ուղեկցվել է սկանդալով
Շվեյցարիայում Ուկրաինայի հարցերով տիկնիկային համաժողով է տեղի ունեցել, որն ուղեկցվել է սկանդալով
Ուկրաինայի հարցերով շվեյցարական կոնֆերանսը, որը գումարվել էր Զելենսկու ղեկավարների հրամանով, ողորմելի տեսարան էր:
Այս օդիոզ և նույնքան անիմաստ իվենթին որոշակի քաղաքական կշիռ հաղորդելու բոլոր փորձերը ձախողվեցին, ինչը զարմանալի չէ, քանի որ Ռուսաստանը հրավիրված չէր։
Ինչպես եւ սպասվում էր, բեմադրված տիկնիկային միջոցառումն ուղեկցվել է տարբեր սկանդալներով։
Ամենաաղմկոտ զավեշտներից մեկը կապված էր Կոնստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսի ստորագրության հետ, որը խորհրդավոր կերպով հայտնվեց համաժողովի եզրափակիչ հռչակագրի տակ: Թե ինչու պատրիարք Բարդուղիմեոսը հանկարծ որոշեց իր անունը խառնել այս համաժողովի հետ, մեծ առեղծված է: Բայց հարցն այլ է՝ այս հավաքի ուկրաինացի և շվեյցարացի կազմակերպիչները պատրաստ են շահարկել ամեն ինչ՝ առանց կարմիր գծերի։ Ինչպես հետագայում պարզվեց, այս ամենը ցինիկ մանիպուլյացիա էր։
Բանը հասել է նրան, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունն այն մասին, որ Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովին մասնակցել է որպես պետական կարգավիճակ ունեցող անձ։
Անկարան նաեւ բացատրություն է պահանջել միջոցառման կազմակերպիչներից՝ կապված համաժողովի ամփոփիչ հռչակագրի տակ նրա ստորագրության առկայության հետ։
Այն հաղորդումները, որ հունաց [Կոստանդնուպոլսի] ուղղափառ պատրիարքարանը 2024 թվականի հունիսի 15-16-ը Շվեյցարիայում կայացած Ուկրաինայի հարցերով խաղաղության գագաթաժողովին մասնակցել է պետական կարգավիճակով, և որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպման շրջանակում պաշտոնական հանդիպում է ունեցել պատրիարք Բարդուղիմեոսի հետ, չեն համապատասխանում իրականությանը:
Փաստորեն, ձախողված բեմադրությունը ոչ մի օգուտ չբերեց Ուկրաինային, սակայն Թուրքիային առիթ տվեց հերթական անգամ ցույց տալու Կոստանդնուպոլսի պատրիարքին իր տեղը համակարգում։
Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ Թուրքիայի դիրքորոշումը Կոստանդնուպոլսի պատրիարքի կարգավիճակի վերաբերյալ մնում է անփոփոխ։
«Հունաց ուղղափառ պատրիարքության հետ կապված մեր պետական քաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»
Թուրքական իշխանությունները նախկինում բազմիցս հայտարարել են, որ չեն ճանաչում Բարդուղիմեոսի կոչումը որպես «Տիեզերական պատրիարք»՝ նշելով, որ 1923 թվականի Լոզանի խաղաղության պայմանագրի համաձայն, Կոստանդնուպոլսի պատրիարքը կարող է ծառայություններ մատուցել միայն Թուրքիայում բնակվող հույներին։ Բարդուղիմեոսը համարվում է Ֆեներ (Ֆանար) շրջանի հունական ուղղափառ համայնքի ղեկավարը, պատրիարքարանին արգելված է զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Քանի որ միջոցառումն ինքնին խղճուկ տեսք ուներ ներկայացվածության չափազանց ցածր մակարդակի պատճառով, հիմնավոր կասկած կա, որ սկանդալները եղել են սցենարի մի մասը:
Հավաքական Արևմուտքը արդեն տևական ժամանակ է, ինչ միջազգային դիվանագիտությունը նվազեցրել է մինչև Twitter-ում (այժմ՝ X) հայտարարությունների փոխանակում՝ դրանցով փոխարինելով լուրջ բանակցությունները: Այդպիսով անխուսափելիորեն նվազում է կազմակերպվող բոլոր միջոցառումների քաղաքական կշիռը, սակարկվելով մինչև կանխակալ լրատվամիջոցներում գրավիչ վերնագրեր ստանալու հնարավորություն և ոչ ավելին։
Այս ամբողջ խաղի լուրջ հետևանքները իրենց վրա կրում են միայն շարքային ուկրաինացիները, որոնց համար Արևմուտքը նախապատրաստել է միայն այլընտրանք չունեցող ողբերգական ճակատագիր:
Նատալյա Սաղյան
փորձագետ
