Fox. Հարիսը հավաքում է 216 ընտրիչների ձայները՝ Թրամփի 232-ի դիմաց
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը կրճատել է հանրապետական Դոնալդ Թրամփի հետ ընտրիչների ձայների տարբերությունը՝ համաձայն Fox News-ի կանխատեսման։
Հեռուստաալիքի կանխատեսումների հաշվարկներով՝ ԱՄՆ ներկայիս փոխնախագահը ստանում է 216 ձայն, իսկ հանրապետականը՝ 232 ընտրիչների ձայնը։ Հաղթելու համար մեկ թեկնածու պետք է հավաքի 270 ձայն։