Ում՞են խանգարում ռեֆորմիստները

Գաղտնիք չէ,որ ներկա տեղեկատվական դաշտում շատ կարևոր է սոցցանցերում և ԶԼՄ ներում քաղաքական ուժերի ներկայացվածությունը և եթե սոցցանցերում դեռ հնարավոր է հասցնել գաղափարները շարքային ընտրողներին ,լրատվական դաշտում գործում են մոնոպոլիաներ:

Օրինակ դժվար չէ նկատել,որ նույն մարդիկ 24 ժամյա ռեժիմով հյուրնկալվում են տարբեր տաղավարներ և ներկայացնում իրենց ծրագրերն ու գաղափարները իսկ որոշ գործիչների համար այդ տաղավարները փակ են:

Այս մոտեցումը երբ կիրառվում է ոչ հայտնի և ասելիք չունեցող մարդկանց հանդեպ դա նորմալ է,բայց երբ այդ վերաբերմունքը այն մարդկանց հանդեպ է ովքեր ասելիք ունեն և իրենց խոսքը լսում են հազարավոր մարդիկ դա արդեն հստակ վերաբերմումք է:Օրինակ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը վերջերս ակտիվ խոսում է,ի դեպ խոսում է,ոչ բոլորի պես նույն բառակույտով և թեզերով,նա իրոք տարբերվում է,բայց տաղավարներում են հանգրվանում իրենից տաս անգամ քիչ դիտելիություն ունեցող  պարոնները:Հարց է առաջանում իսկ ինչու՞ ռեֆորմիստներին քիչ են ձայն տալիս կամ գրեթե չեն տալիս:Այդ կուսակցությունում կան տասնյակ խելացի և հայրենասեր մարդիկ ,որոնք կարող են խոսել ժողովրդի հետ:Գուցե հաճելի չէ լսել ճշմարտությունը կամ վախենում են կոնկուրենտներից:Սա փաստ է,որը պետք է հասկանալ և վերլուծել,որն ՞է պատճառը,որ որևէ լրատվական իր նախասիրություններից ելնելով կարող է ընդհանրապես ձայն չտալ Բաբայանին կամ ռեֆորմիստներին իսկ մյուսը որոշել նրանց ձայն տալ տարին մեկ անգամ:

Ռեֆորմիզմը ի դեպ այն բացառիկ գաղափարներից է,որը իրոք այսօր ակտուալ է,բայց արի  ու տես դատարկ և անբովանդակ դեմքերը մեր երկրում կարող են օրը մի քանի տաղավարում ճոռոմ ելույթներ ունենալ իսկ Բաբայանի նման գիտակից և անկեղծ գործիչները հնարավորություն չունենան լիարժեք արտահայտել իրենց ծրագրերը:

Սա միայն Բաբայանին չի վերաբերվում, իհարկե Հայաստանում շատ գործիչներ կան որոնց ստվերում են կամ լռեցնում:

Մարկոս Մարկոսյան