Քաղաքացին մոտեցել է ԱԺ շենքին, սպառնացել բենզինը լցնել վրան ու պտուտակահանը մտցնել կոկորդը
ArmLur.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին ժամը 13:00-ին Ազգային ժողովի շենքին է մոտեցել մի քաղաքացի, ով իր բանավոր հայտարարությամբ հայտնել է, որ Գավառում ունի հողային տարածքի սեփականության հետ կապված խնդիրներ
Քանի որ խնդիրները չեն լուծվում, նա իր մոտ եղած շշով լի բենզինը կլցնի իր վրա, կհրկիզի իրեն և իր մոտ եղած պտուտակահանը կմտցնի կոկորդը։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները պարզել են, որ քաղաքացին 1947 թվականին ծնված Վ. Մ․-ն է, որը Գավառ քաղաքի բնակիչ է։