Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր զինադադարը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր ՖԲ էջում գրում է.

«Պատասխանատու վարչապետը չի գոռում Արցախը Հայաատան է եւ վերջ ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի  պատերազմը դադարեցնելու առաջարկից։

Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր զինադադարը։

Նիկոլ Փաշինյան,դու՝ ու՞ր,պատասխանատվությունն՝ու՞ր։

Ասում ես ՝ինքդ քո վրա պատասխանատվություն ես վերցրել ու ստորագրել նոյեմբերի 9-ի զինադադարը։

Իրո՞ք։

Բա որ հոկտեմբերի 12-ին քեզ ՝ՀՀԿ-ի անունից 15-20 հոգու ներկայությամբ հորդորեցի դիմել ՌԴ-ին ու կանգնեցնել պատերազմը,ինչու՞ չարեցիր։

Ինչու՞  Չապայեւի նման գլուխդ տնկած էդ տղերքին մահվան ուղարկեցիր,լավ իմանալով,որ հաղթելու շանս չկա։

Ինչու՞ հոկտեմբերի 19-20-ին մերժեցիր Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը,որի համաձայն նույնիսկ Շուշին էր մնալու «հայկական վերահսկողության տակ»։

Ինչու՞ նոր տարածքային ու մարդկային կորուստներ պատճառեցիր հայությանը։

Լավ հիշիր Նիկոլ,հոկտեմբերի 19-ից սկսած բոլոր զոհերն ու վիրավորները,գերիներն ու անհետ կորածնըրը քո խղճին են։

Դու ես ասել,որ հաղթելու շանս չկա ու դա ասել ես հոկտեմբերի 19-ին,բայց հրաժարվել ես կանգնեցնել պատերազմը։

Ավելին,հաջորդող օրերին էլ «հաղթելու ենք» էիք գոռում։

Նույնիսկ 2020 -ի  նոյեմբերի 9-ի երեկոյան անամոթաբար գրեցիր՝«Շուշիի համար մարտերը շարունակվում են»։

Ու աձսքանից հետո եկել ԱԺ ամբիոնից քեզ պատասխանատու գործիչ ես ձեւացնում։

Ու՞ր էր պատասխանատվությունդ,  երբ գոռում էիր ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Ու՞ր…երեւի Անկարայի ու Բաքվի կուլուարներում։»