Իսպանիայի ծերանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել

Առնվազն 10 մարդ է զոհվել Իսպանիայի ծերանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, նախքան հրշեջներին կհաջողվեր կրակը մարել, հայտնում են տեղական իշխանությունները։

Ուրբաթ վաղ առավոտյան ահազանգ է ստացվել հյուսիսարևելյան Սարագոսա քաղաքից 28 կիլոմետր (18 մղոն) հեռավորության վրա ընկած Վիլաֆրանկա դե Էբրո քաղաքում բռնկված հրդեհի մասին: Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն, հայտնում է PA Media-ն՝ հղում անելով տեղական լրավամիջոցներին։

Ծերանոցում 82 մարդ էր ապրում, որտեղ բուժվել են դեմենցիա և հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ։ Վիլյաֆրանկա դե Էբրոյի քաղաքապետ Վոլգա Ռամիրեսը լրագրողներին հայտնել է, որ մարդիկ, ամենայն հավանականությամբ, մահացել են հրդեհից առաջացած թանձր ծխից։

Արագոնի շրջանային կառավարության ղեկավար Խորխե Ասկոնը, որի վարչական կենտրոնը Սարագոսան է, հաստատել է մահվան դեպքերը և Twitter-ում հայտնել, որ այդ օրվա համար տարածաշրջանում կառավարական բոլոր միջոցառումները չեղարկվել են։ Նա լրագրողներին ասել է, որ հրդեհի պատճառների վերաբերյալ հետաքննություն է սկսվելու։

Խորխե Ասկոնը նշել է, որ անմիջական առաջնահերթությունն է մնացած անվնաս բնակիչներին տեղափոխել այլ հաստատություններ, դրանց թվում՝ 90 կիլոմետր հեռավորության վրա տեղակայված Ուեսկա քաղաք: